Վենեսուելայում պղծել են նախկին երկու նախագահների գերեզմանները
Կարակասում պղծել են նախկին 2 նախագահների գերեզմանները, գրում է РИА Новости-ն:
Մասնավորապես՝ պղծվել են Իսայաս Մեդինա Անգարիտայի (1941-1945) և Ռոմուլո Գալեգոսի (1948) գերեզմանները:
Եթե Անգարիտայի դեպքում վանդալները սահմանափակվել են միայն վնաս հասցնելով, ապա մյուս նախագահի դեպքում ամեն ինչ շատ ավելի լուրջ է` հանցագործները տարել են նախկին նախագահի և նրա կնոջ մնացորդները:










