Ամերիկացի հայրիկը որդու սպիի տեսքով դաջվածք է արել գլխին` երեխային ինքնավստահություն հաղորդելու համար (լուսանկարներ)

23:49 • 22.06.16

ԱՄՆ-ի Կանզաս քաղաքում բնակվող փոքրիկ Գաբրիել Մարշալի մոտ ուղեղի չարորակ ուռուցք էին ախտորոշել անցյալ տարի: Տղան վիրահատության է  ենթարկվել, որից հետո նրա գլխին խոշոր սպի է մնացել:

Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը, տղայի հայրը` Ջոշ Մարշալը, տղային ինքնավստահություն հաղորդելու համար որոշել է նրա սպիի տեսքով նույնատիպ դաջվածք անել իր գլխին:

 

 

Ամերիկացի հայրիկը որդու սպիի տեսքով դաջվածք է արել գլխին` երեխային ինքնավստահություն հաղորդելու համար (լուսանկարներ)