Իսպանացիները կապույտ գինի են ստեղծել
Իսպանական Gik ստարտափի մասնագետներն անցած 2 տարվա ընթացքում համագործակցել են գիտնականների հետ ու ստեղծել աշխարհում առաջին կապույտ գինին:
Ինչպես հայտնում է Օddity Central-ը, նախագծում ներառված մասնագետները խառնել են Իսպանիայում ու Ֆրանսիայում աճեցված կարմիր ու սպիտակ խաղողի մի քանի տեսակներ, որոնց ավելի ուշ ավելացվել է բնական ներկանյութ:
Ինչ վերաբերում է ուշագրավ նորույթի համային հատկանիշներին, ապա այն քաղցր է: Նշվում է, որ կապույտ գինին չի վաճառվում խանութներում, այն կարելի է պատվիրել միայն համացանցի միջոցով`յուրաքանչյուր շշի համար վճարելով 11 դոլար:
«Մեր երկիրը հարուստ գինեգործական մշակույթ ունի, սակայն վերջին շրջանում հարկավոր էր այդ ոլորտում հեղափոխություն իրականացնել: Ուստի` մենք որոշեցինք բոլոր չափանիշներին հակասող կապույտ գինի ստեղծել»,-նշել է Gik-ի համահիմնադիր Արթիզ Լոպեսը:










