ՊԵԿ-ը որոշել է թարմացնել կահույքը՝ չնայած ծախսերի կրճատմանը
Կառավարության հայտարարած ծախսերի կրճատման ֆոնին, երբ կրճատվում են պետական սեկտորի որոշ աշխատակիցներ, ինչպես նաև ծառայողական մեքենաներ, ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովսեփ Հովսեփյանը որոշել է ՊԵԿ-ի համար նոր կահույք գնել՝ դրա համար պետական բյուջեից ծախսելով 5 մլն դրամ:
Այսպես, հունիսի 13-ին մեկ անձից գնումների միջոցով ՊԵԿ-ն անհատ ձեռներեց Հովհաննես Մարտիրոսյանից գնել է 1 մլն 80 հազար դրամով փափուկ կահույք, 600 հազար դրամանոց սեղան, ինչպես նաև՝ գրապահարան 570 հազար դրամով, գրասեղաններ՝ յուրաքանչյուրը 290 հազար դրամով և այլն: Իսկ ՊԵԿ-ի գնած մեկ աթոռը պետության վրա նստել է 55 հազար դրամ:










