Օռլանդոյի հրաձիգի սիրեկանը հայտնել է ակումբում իրականացված հանցագործության հնարավոր պատճառները

16:55 • 22.06.16

Ամերիկյան Օռլանդո քաղաքի միասեռականների ակումբում 49 մարդու սպանած Օմար Մաթինի սիրեկան ներկայացած տղամարդը Univision Noticias լրատվամիջոցին հայտնել է, որ հանցագործության դրդապատճառը եղել է վրեժի զգացողությունը, հաղորդում է gazeta.ru-ն։

 

«Որոշեցի ճշմարտությունը բացահայտել, քանի որ նա այդ քայլին էր դիմել ոչ թե հանուն ահաբեկչության, այլ վրեժխնդիր լինելու ցանկությունից ելնելով։ Մաթինն իմացել էր, որ տղամարդը, որի հետ նա գիշեր է անցկացրել, ՄԻԱՎ վարակակիր է, ու դրանից նեղվել էր», - ասել է նա։

 

Մաթինի սիրեկանը նաև պատմել է, որ ինքն արդեն դիմել է ԱՄՆ Հետաքնությունների դաշնային բյուրո, որի գործակալները նրա հետ երեք հարցաքննություն են անցկացրել։ ՀԴԲ-ում հաստատել են, որ տղամարդը դիմել է իրենց։

 

Հունիսի 12-ին Օռլանդո քաղաքի Pulse ակումբում տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետևանքով մահացել է 49, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ։

Օռլանդոյի հրաձիգի սիրեկանը հայտնել է ակումբում իրականացված հանցագործության հնարավոր պատճառները