Դատարանի դիմացից բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանին սատարող անձինք (լուսանկարներ)

18:44 • 22.06.16

Քիչ առաջ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմացից ոստիկանությունը բերման ենթարկեց Ժիրայր Սեֆիլյանի կողմնակից 2 կնոջ:  Նրանցից մեկը Սյուզան Սիմոնյան է, ով «Հայ կանան ճակատի» անդամ է  և մյուս բերման ենթարկվածը Անուշ Կարապետյանն է՝ «Հայ կանանց ճակատի» հիմնադիր։  Նշենք, որ դատարանում քննվում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանք առաջադրելու և որպես խափանման միջոց կալանքը ընտրելու հարցը և այն դեռևս չի ավարտվել:

Նախքան կանանց բերման ենթարկելը, դատարանից տեղափոխեցին մեկ այլ մեղադրյալի, իսկ Սեֆիլյանի աջակիցները կարծեցին, թե մեքենայում հենց Սեֆիլյանն է և պառկեցին ճանապարհին՝ մեքենայի դիմաց:

Հայտնենք, որ ոստիկանության աշխատակիցները մեկնաբանություն չեն տալիս: