Ասադը Սիրիայի նոր վարչապետ է նշանակել
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն էլեկտրաէներգիայի նախարար Իմադ Խամիսին նշանակել է վարչապետի պաշտոնում, հայտնում է SANA-ն:
Նշվում է, որ իր հրամանագրով Ասադը հանձնարարել է Խամիսին նոր կառավարություն ձևավորել:
Խամիսը նախարարի պաշտոն է զբաղեցրել Վաիլ ալ-Հալքիի գլխավորած կառավարությունում: Այս պաշտոնին Խամիսի նախորդը նշանակվել է երկու անգամ՝ 2012 թվականի օգոստոսին և 2014 թվականի օգոստոսին:










