Չինաստանում փոթորիկը 51 մարդու կյանք է խլել, կան տասնյակ վիրավորներ

18:23 • 23.06.16

Հարավային Չինաստանում ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով մահացել է 51 մարդ, և տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է BBC-ն` հղում անելով Չինաստանի պետական ԶԼՄ-ներին։


Ցզյանսու նահանգը կարկուտի, տեղատարափ անձրևների ու փոթորիկի պատճառով արտակարգ իրավիճակի մեջ է հայտնվել, իսկ Յանչենգ քաղաքի տները հողին են հավասարեցվել։


Ջրհեղեղների պատճառով Կենտրոնական Չինաստանում մահացել է 22 մարդ, իսկ մոտ 200.000-ը տեղահանվել է։

Չինաստանի փոխվարչապետ Ուոնգ Յանգը նշել է, որ ծայրահեղ եղանակային պայմանների պատճառ է հանդիսանում Էլ Նինո ցիկլը։ Անմիջական տնտեսական կորուստները գնահատվել են 2.7 բիլիոն յուան (410 միլիոն դոլար)։

Չինաստանում փոթորիկը 51 մարդու կյանք է խլել, կան տասնյակ վիրավորներ