ԱՄՆ Կոնգրեսի անդամները հրաժարվել են Թուրքիա մասնավոր ֆինանսավորում ստացած այցելություններից
ԱՄՆ Կոնգրեսի անդամները հրաժարվել են Թուրքիա մասնավոր ֆինանսավորում ստացած այցելություններից։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի հարցերով հանձնաժողովի և USA Today-ի կողմից իրականացված հետաքննությունները ցույց են տվել, որ այս ուղևորություններից շատերն անօրինական կերպով են ֆինանսավորվել, գրում է USA Today-ը:
2015 թվականի մայիսից ի վեր ոչ մի օրենսդիր մասնավոր հովանավորությամբ ուղևորություն չի կատարել Թուրքիա ՝ բացառությամբ մի կոնգրեսականի, ով օգոստոսին նորվեգական խմբի կողմից հովանավորված ուղևորություն է կատարել այդ երկիր:
Իրավիճակը միշտ չէ այդպիսին եղել: 2011 թվականին Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ և նրանց անձնակազմի աշխատակիցները շահույթ չհետապնդող տարբեր խմբերից ֆինանսավորվող մասնավոր ուղևորություններ են կատարել: Բայց անցած տարի անցկացված էթիկայի հետաքննությունը ցույց է տվել, որ թուրքական կրոնական շարժումը թաքցրել է շատ այցելությունների ֆինանսավորման իրական աղբյուրը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի էթիկայի վարչության (OCE) այդ հետաքննությունը 2015 թվականի մայիսին ձեռք էր բերել The Washington Post-ը: USA TODAY-ն ավելի ուշ պարզել է մոտ 200 կոնգրեսականի ուղևորության մասին, որոնք ըստ երևույթին օրինական կերպով չէին ֆինանսավորվել:
Փորձագետներից մեկը լրատվամիջոցին հայտնել է, որ ուղևորությունների թվի կտրուկ անկման պատճառը կարող է լինել հենց էթիկայի հետաքննությունը, մինչդեռ մեկ այլ փորձագետ նշել է, որ դրա պատճառներից կարող է լինել նաև Միացյալ Նահանգների միջև աճող լարվածությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի օրենսդիրները, ովքեր 2013 թվականին Ադրբեջանի կառավարության գաղտնի ֆինանսավորմամբ Բաքու էին այցելել, կառավարությանն են հանձնել նվեր ստացած նեֆրիտից ականջօղերը, թեյի սպասքը, մետաքսե շարֆերը, գորգերը և այլ նվերներ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դիտորդական խումբը հայտարարել է, որ այդ ուղևորությունը հակասում է ամերիկյան օրենքներին:










