Եղեգնաձորում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, կան տուժածներ

19:55 • 23.06.16

Հունիսի 23-ին՝ժամը 15.28-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ավագյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի 34 QS 414 պետհամարանիշով (վարորդ Ս. Ղ., ծնվ.1991թ) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորները Դ. Մ.-ն (ծնվ.1989թ.) և Վ. Մ.-ն (ծնվ.1985թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի Բ/Կ:

Ըստ բժիշկների Դ. Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Ս. Ղ.-ինը և Վ. Մ.-ինը՝ միջին ծանրության: 

Եղեգնաձորում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, կան տուժածներ