Ամերիկյան Ջորջիա նահանգում հերթական հրաձգությունն է տեղի ունեցել. կան զոհեր
Անհայտ անձը ամերիկյան Ջորջիա նահանգի Սթոուն-Մաունթին քաղաքում գնդակահարել է չորս մարդու, հաղորդում է WXIA-TV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։
Կրակոցների մասին հաղորդագրությունը ոստիկանությունը ստացել է տեղական ժամանակով 15.30-ին, իրավապահ մարմինները ժամանել են դեպքի վայր։
Ըստ Դե-Կալբ շրջանի ոստիկանության՝ միջադեպը կապված է եղել թմրանյութերի վաճառքի հետ։ Դեպքի կապակցությամբ ձերբակալվել է մի քանի մարդ, այլ մանրամասներ չեն հաղորդվում։










