Գերմանիայում դիմակավորված անձը ներխուժել է կինոթատրոն. կա 25-50 վիրավոր (լուսանկարներ)

19:45 • 23.06.16

Գերմանիայի արևմուտքում զինված տղամարդն այսօր` տեղի ժամանակով 14-15:00-ին (16-17:00 երևանյան ժամանակով), ներխուժել է Ֆիրնհայմ քաղաքի կինոթատրոն և կրակ բացել:

Ինչպես հաղորդում է Bild պարբերականը, հանցագործը դիմակով է եղել, ձեռքին` հրազեն, իսկ ուսին փամփուշտներով գոտի: Նա մեկ անգամ օդ է կրակել:

Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ` խոսքը հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող մարդու մասին է: Վերջինս սպանվել է ոստիկանական գործողությունների ժամանակ:

Նշվում է, որ գրգռիչ գազի արտահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով 25-50 վիրավոր կա: Հաղորդվում է, որ հրաձիգը մի քանի միավոր զենք է ունեցել իր մոտ: Այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:

 

 

 

Գերմանիայում դիմակավորված անձը ներխուժել է կինոթատրոն. կա 25-50 վիրավոր (լուսանկարներ)