Իսլանդացի հեռուստամեկնաբանը հիստերիայի մեջ է ընկել մրցակցի դարպասն ուղարկված 2-րդ գոլից հետո (տեսանյութ)

12:15 • 23.06.16

Իսլանդացի հեռուստամեկնաբանը ծայրաստիճան հուզառատ է արձագանքել «Եվրո-2016»-ի շրջանակում իր երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի կողմից ավստրիացիների դարպասը խփված 2-րդ գոլից հետո:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, հաղթական գոլից հետո զգացմունքային տղամարդը 40 վայրկյան անընդմեջ բղավել է ուղիղ եթերում:

 

Հայտնի է, որ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է Իսլանդիայի հաղթանակով` 2:1 հաշվով: Իսլանդիայի հավաքականի հաղթական գոլը խփել է Արնոր Ինգվի Տրաուստասոնը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հաջորդ խաղում իսլանդացիների մրցակիցներն են լինելու անգլիացիները:

 

 

Իսլանդացի հեռուստամեկնաբանը հիստերիայի մեջ է ընկել մրցակցի դարպասն ուղարկված 2-րդ գոլից հետո (տեսանյութ)