Կատուն ընդհատել է ամերիկյան հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերը (տեսանյութ)
Կատուն ընդհատել է ամերիկյան հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերը՝ ամբողջությամբ գրավելով թղթակցի ու օպերատորի ուշադրությունը, հաղորդում է ամերիկյան BuzzFeed գործակալությանը։
Հաղորդավարները հայտնել են Միչիգան նահանգի Ուոշթենո շրջանից հեռուստաալիքի թղթակից Նիմե Շաֆեի հետ ուղիղ միացման մասին, սակայն փոխարենը՝ տեսախցիկը նրան ցույց է տվել փոքրիկ կատվի հետ։ Թղթակցի խոսքով՝ կատուն մոտ 6 շաբաթական է, ու նրան արդեն հասցրել են հեռուստաալիքի պատվին «Երջանիկ Յոթնյակ» անվանակոչել։
Հաղորդավարները, հիացած մեկնաբանություններ անելով, ուղիղ եթերում հետևել են թղթակցի ու փոքրիկ կատվի խաղին։ Անսովոր հաղորդման վերջում Շաֆեն հայտնել է, որ կատվին ժամանակավոր ապաստարան կտանեն, մինչև նրա համար տերեր գտնվեն։










