Լոնդոնում աննախադեպ ուժեղ անձրև է տեղացել (լուսանկարներ)

18:11 • 23.06.16

Լոնդոնի որոշ թաղամասեր ու Անգլիայի ողջ հարավ-արևելքը հորդառատ անձրևների պատճառով մասնակիորեն հեղեղվել է։ Լոնդոնում և Էսեքսում գրանցվել է տեղումների քանակի ամսական նորման, հաղորդում է Korrespondent.net լրատվամիջոցը՝ հղում անելով The Guardian թերթին։ Միայն մեկուկես ժամվա մեջ հրշեջները պատահարների վայրերից ստացել են ահազանգերի այն քանակը, որը ստանում են ամբողջ օրվա ընթացքում։ 

Նշվում է, որ հորդառատ անձրևները Լոնդոնի տրանսպորտային ցանցի մեջ խանգարումներ են առաջացրել՝ հազարավոր ուղևորների համար խնդիրներ ստեղծելով։ 

Ջրհեղեղի պատճառով Լոնդոնի մետրոյի որոշ կայարաններ առավոտյան փակվել են։ Վերգետնյա տրանսպորտի միջոցները նույնպես չէին գործում։ 

Ստորև ներկայացնում ենք The Daily Mail լրատվամիջոցի լուսանկարները.

 

 

 

 

 

 

 

Լոնդոնում աննախադեպ ուժեղ անձրև է տեղացել (լուսանկարներ)