Microsoft Wallet-ն այժմ հասանելի է Windows Insider-ների համար

16:19 • 23.06.16

Microsoft ընկերությունը ներկայացրել է Wallet թարմացված ծրագիրը, որը նախատեսված է վճարումներ կատարելու համար: Այդ մասին ասված է կորպորացիայի բլոգում:

 

Ծառայությունը հասանելի է Windows 10 Mobile Insiders-ի նոր տարբերակում: Այդկերպ առաջին փուլում նոր ծրագրից կկարողանան օգտվել օգտատերերի միայն սահմանափակ մասը, ովքեր միացած են թեստավորման ծրագրին: Սպասվում է, որ զանգվածային շուկա ծրագիրը կթողարկվի Windows 10-ի խոշոր թարմացման հետ միասին:

 

Wallet-ի աշխատանքի սկզբունքը նման է Apple Pay-ին կամ Samsung Pay-ին: Բջջային սարքում կպահպանվեն բոլոր վճարային գործիքների մասին տվյալները, իսկ վճարումը կարելի է կատարել NFC-մոդուլով սմարթֆոնի օգնությամբ՝ POS վճարման տերմինալների միջոցով:

 

Ծրագիրն աշխատում է Lumia 950 XL, Lumia 950 և Lumia 650 սմարթֆոններում՝ ԱՄՆ-ում: Ծրագրի ընդլայնման հետագա ծրագրերի մասին Microsoft-ը դեռ չի հայտնում:

 

Microsoft Wallet-ն այժմ հասանելի է Windows Insider-ների համար