Պակիստանում սպանել են հայտնի երգչի (լուսանկարներ)
Կարաչիում անհայտ անձանց կողմից սպանվել է Պակիստանում և Հնդկաստանի մուսուլմանների շրջանում հայտնի երգիչ Ամջադ Սաբրին, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Նշվում է, որ հարձակվողները մոտոցիկլետներով մոտեցել են երաժշտի ավտոմեքենային, որով նա ուղևորվելիս է եղել հեռուստաստուդիա, և նրա ուղղությամբ կրակ են բացել, փոխանցում է Корреспондент-ը:
ԶԼՄ-ները հայտնում են, որ արձակվել է 11 փամփուշտ, որոնցից 2-ը դիպել են երգչին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է ստացած վնասվածքների պատճառով:
Ականատեսների համաձայն՝ բժիշկները ժամանել են հարձակումից միայն 25 րոպե անց: Հարձակման հետևանքով մահացել են նաև երգչի եղբայրը և նրա վարորդը:














