Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները
Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները՝ Շվեյցարիայում և Եվրոպայի երկրներում պաշտպանության մակարդակի փոփոխությունների առնչությամբ: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում, գրում է РИА Новости-ն:
Փաստաթղթում նշվում է, որ հունիսի 22-ից մեքենաներն ընտրովի կստուգվեն ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի տարածք մուտք գործելիս: Կուժեղացվեն նաև կազմակերպության եվրոպական գրասենյակի աշխատակիցների և այցելությունների համար մուտք գործելու ստուգումները:
«Ընտրովի ստուգումները պետք է դիտարկել որպես նախնական քայլ ապագայում ՄԱԿ-ի անվտանգության չափանիշների ողջ համապատասխանությամբ միջոցների սահմանումից առաջ, ինչը կհանգեցնի ՄԱԿ-ի տարածք բոլոր տրանսպորտային միջոցների ստուգման և կազմակերպության շենքեր մուտքի ավելի խիստ վերահսկողության»,- նշվում է ՄԱԿ-ի Ժնևի բաժնի գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլերի հաղորդագրությունում, որը տարածվել է կազմակերպության աշխատակիցների շրջանում:










