Էքստրասենս Անի Գրիգորյանը չի հոսպիտալացվել. Շուշան Հունանյան

16:23 • 23.06.16

АTV հեռուստատեսությամբ հեռարձակվող «Վեցերորդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Գրիգորյանը (նկարում), ով ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել, չի հոսպիտալացվել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

«Միգուցե ինչ-որ բուժում նշանակվել է, սակայն իրավիճակը այնպես չի եղել, որ հոսպիտալացնեն, այսինքն՝ լավ է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Անի Գրիգորյանը ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել այսօր։