«Թալիբան»-ի 50 զինյալներ հանձնվել են Աֆղանստանի իշխանություններին

13:02 • 23.06.16

«Թալիբան» շարժման 50 զինյալներ Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ֆարյաբ նահանգում հանձնվել են իշխանություններին, տեղեկացնում է ТАСС-ը:

 

«Ընդհանուր առմամբ, «Թալիբան»-ի 50 զինյալներ զենքերը վայր են դրել ու հանձնվել են անվտանգության ուժերին»,-հայտարարել է աֆղանական բանակի ներկայացուցիչը:

 

Համաձայն ավելի վաղ տարածված տեղեկատվության՝ 115 թալիբներ զենքերը վայր են դրել ու հանձնվել են երկրի հյուսիսում գտնվող Ջաուզջան նահանգում:

 

«Թալիբանի» ներկայացուցիչները դեռ որևէ մեկնաբանություն չեն արել: