Դոնալդ Թրամփը Հիլարի Քլինթոնին «համաշխարհային կարգի ստախոս» է անվանել

09:48 • 23.06.16

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնին «համաշխարհային կարգի ստախոս» է անվանել:

 

Նյու Յորքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում Թրամփը դեմոկրատ թեկնածուին մեղադրել է նրանում, որ նա իր անձնական շահերի համար է օգտագործել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, փոխանցում է BBC-ն:



Թրամփը կարծում է, որ իր մրցակցուհին բավականաչափ խելացի չէ, որպեսզի ԱՄՆ նախագահ դառնա:



Քլինթոնը դեռ չի պատասխանել Թրամփի խոսքերին, սակայն Հյուսիսային Կարոլինայում նա հերթական անգամ հայտարարել է, որ միլիարդատերը չունի հստակ պլան՝ ԱՄՆ տնտեսական խնդիրները հաղթահարելու համար: Նրա խոսքով՝ սխալ որոշումները կարող են երկիրը տնտեսական աղետի հանգեցնել: