ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատները նստացույց են կազմակերպել (լուսանկարներ)
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից Կոնգրեսի անդամները նստացույց են կազմակերպել Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում` փորձելով ստիպել կոնգրեսականներին քվեարկել զենքի վերահսկողության վերաբերյալ օրենքի ընդունման օգտին, փոխանցում է BBC-ն:
Մոտ 100 օրենսդիրներ կազմակերպել են բողոքի այս ակցիան` պահանջելով խստացնել զենք գնել ցանկացողների ստուգումն ու արգելել դրա վաճառքն ահաբեկչական գործունեության համար կասկածվողներին:
Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ Օռլանդո քաղաքի գիշերային ակումբում 49 մարդու սպանությունը վկայում է այդ ոլորտում օրենսդրության խստացման անհրաժեշտության մասին: Նրանք առաջարկում են փոխզիջումային լուծում գտնել:












