ԱՄՆ-ում դոլարները վերածում են պարարտանյութի (տեսանյութ)

10:13 • 23.06.16

ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը գործածությունից դուրս եկած դոլարային թղթադրամների վերամշակման նոր համակարգ է թողարկել, գրում է Gizmodo-ն:



Նախկինում թղթաղացով անցկացված հին թղթադրամները տանում էին աղբանոց: Այժմ մշակվել է ուտիլիզացման համակարգ, որի շնորհիվ դոլարները վերածվում են հողի:



Ստացված արտադրանքը վաճառում են ֆերմաներին, որտեղ այդ հողում աճեցնում են ծառեր, միրգ-բանջարեղեն: