Հալեպի նահանգում ԻՊ-ի գրոհայիններն ավելի քան 900 բնակչի են առևանգել. աղբյուր

12:26 • 24.06.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ներխուժել են սիրիական Հալեպի նահանգում Էլ-Բաբ և Մանբիջ քաղաքների մոտակայքում գտնվող մի քանի գյուղեր և առևանգել ավելի քան 900 բնակչի: Այդ մասին Sputnik գործակալությանը հայտնել է քուրդ աղբյուրը:

 

Աղբյուրի տվյալներով՝ գրոհայինները պարտադրել են առևանգվածների մի մասին խրամատներ փորել, իսկ մի մասին օգտագործել են որպես կենդանի վահան:

 

Ինչպես գործակալությանը հայտնել են տեղի աղբյուրները, ԻՊ-ի գրոհայինները վերադարձրել են Ար-Ռաի բնակավայրի նկատմամբ հսկողությունը, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանի մոտակայքում։ Դա տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունը ձեռք էր բերել Սիրիական ազատ բանակը՝ դաշնակից ուժերի հետ միասին:

Հալեպի նահանգում ԻՊ-ի գրոհայիններն ավելի քան 900 բնակչի են առևանգել. աղբյուր