Վրաց գործընկերները Վերին Լարսի անցակետի փակ լինելու գնահատականներով հանդես կգան. Արթուր Առաքելյան

14:17 • 24.06.16

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով Վերին Լարսի անցակետի փակ լինելուն:

«Բնական աղետ է տեղի ունեցել, մեր վրացի գործընկերները գնահատականներով հանդես կգան: Մինչև օրվա վերջ, խոստացել են, որ կգնահատեն վնասվածության աստիճանը և մենք անմիջապես կտեղեկացնենք Ձեզ, թե որքան կտևեն վերականգնողական աշխատանքները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է քաղաքացիների համար առաջած խնդիրներին, ապա նա ասաց, որ բնական է, որ անցակետի փակ լինելը դժգոհություն կառաջացնի, սակայն բնական աղետ է տեղի ունեցել, պետք է հասկանան՝ ինչ վնասներ են եղել:

Անդրադառնալով պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով «Սպայկա» ընկերությունը վարձակալած երեք լաստանավին՝  Արթուր Առաքելյանն ասաց, որ մասնավոր ընկերությունն ինքն է իր որոշումը կայացնում:

Հարցին, թե պետական մակարդակով ինչ-որ աջակցություն ցուցաբերվելո՞ւ է խնդիրներ ունեցած քաղաքացիներին, փոխնախարարն ասաց. «Օտարերկրյա պետության տարածքում  առաջացած խնդիրներ են, մենք աշխատում ենք վրացի  գործընկերներ հետ, որ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչով կարող ենք աջակցություն ցուցաբերել»։

 

 


 

 

Վրաց գործընկերները Վերին Լարսի անցակետի փակ լինելու գնահատականներով հանդես կգան. Արթուր Առաքելյան