Բրիտանացիների որոշումը եվրոպական միասնականությանը հասցված հարված է. Անգելա Մերկել

16:01 • 24.06.16

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ բրիտանացիների՝ Եվրամիությունից դուրս գալու որոշումը հարվածել է Եվրոպայի միասնականությանը, և հիմա անհրաժեշտ է դրանից դասեր քաղել, հայտնում է Интерфакс գործակալությունը։

 

Նա նաև նշել է, որ դժվարությամբ է հավատացել Եվրամիությունից դուրս գալու բրիտանացիների որոշմանը։

 

«Այժմ պետք է այս քայլի հետևանքներին հանգիստ կերպով գնահատական տանք»,- հավելել է նա։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, hրապարակվել են Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միությունից դուրս գալու հարցով հանրաքվեի վերջնական արդյունքները: Ըստ այդմ` ընտրողների կեսից ավելին` 51.8%-ը,կողմ է քվեարկել ԵՄ-ն լքելուն:

Բրիտանացիների որոշումը եվրոպական միասնականությանը հասցված հարված է. Անգելա Մերկել