Օլանդը քննարկել է Brexit-ը Մերկելի և Տուսկի հետ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ուրբաթ օրն առավոտյան Brexit-ի հարցով հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Հիշեցնենք, որ հրապարակվել են Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի վերջնական արդյունքները: Ըստ այդմ` ընտրողների կեսից ավելին` 51.8%-ը, կողմ է քվեարկել ԵՄ-ն լքելուն:
Համաձայն Ելիսեյան պալատից ստացված տեղեկության՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդների միջև զրույցը տևել է մոտ 20 րոպե։
Սպասվում է, որ Օլանդը Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա։










