Կալիֆոռնիայում անտառային հրդեհները մոտ 100 տուն են ոչնչացրել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի կենտրոնական հատվածում մոլեգնում են անտառային հրդեհները, որոնք, ըստ պաշտոնական տվյալների, ոչնչացրել են մոտ 100 տուն:
Ինչպես նշում է bbc.com կայքը, ևս 1.500 տուն այրվելու վտանգի տակ է: Չնայած որ 350 հրշեջ փորձում է պայքարել բնական տարերքի դեմ, այնուհանդերձ` նրանք դեռևս լուրջ արդյունքի չեն հասել:
Հայտնի է, որ տեղի իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանել են հարյուրավոր մարդկանց:
Կալիֆոռնիայի որոշ շրջաններում ճանապարհները փակ են: Զոհերի ու տուժածների մասին որևէ տեղեկություն չկա:
Աղբյուրը մանրամասնում է, որ Կալիֆոռնիայի պատմության մեջ խոշորագույն անտառային հրդեհը գրանցվել է 2003թ.` Սան Դիեգոյում: Այն ժամանակ հրդեհը ոչնչացրել է 2.820 տուն ու խլել 15 մարդու կյանք:













