Հրաձգություն Կիպրոսի հանգստավայրերից մեկում. կան զոհեր
09:09 • 24.06.16
Կիպրոսի հանգստավայրերից մեկում՝ Այիա Նապա քաղաքում, հրաձգության հետևանքով 3 մարդ է մահացել, ևս 2-ը վիրավորվել են, հայտնում է Reuters գործակալությունը:
Կիպրական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ մահացել է 4 մարդ, այդ թվում՝ գործարար, ում ինքնությունը դեռ չի պարզվել:
Նշվում է, որ Կիպրոսում հազվադեպ են լուրջ հանցագործություններ տեղի ունենում:
Placeholder










