Ճապոնիայի ափերի մոտ 5.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

02:33 • 24.06.16

Ճապոնիայի ափերի մոտ 5.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 06.05-ին՝ Յիոնագուն կղզուց 102 կմ հարավ-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել

Նշենք, որ Ճապոնիան գտնվում է ամենաակտիվ սեյսմիկ գոտիներից մեկում։ Ավելի քան 5 տարի առաջ՝ 2011թ-ի մարտի 11-ին, Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի է ունեցել 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Ցնցումներից հետո Ճապոնիայի ափերը ողողեց 14մ բարձրությամբ ցունամիի ալիքը։