Brexit-ի կողմնակիցները առաջատար են շրջաններից կեսում
Brexit-ի կողմնակիցները պահպանում են իրենց առավելությունը շրջաններից կեսում, գրում է RIA.ru-ն։
382 շրջաններից 175-ում իրականացրած հաշվարկների շնորհիվ ԵՄ կազմից դուրս գալու օգտին քվեարկել է բրիտանացիների 51,3%-ը, դեմ է 48,7%-ը։
Brexit-ի օգտին հանդես են եկել Շեֆֆիլդը, Բլեքփուլը, Գոսպորտը, Միլթոն Քինսը։ Երկրի խոշորագույն քաղաքներում հաշվարկը դեռ շարունակվում է։
Նշենք, որ այս հանրաքվեի ֆոնի ներքո բրիտանական ազգային արժույթը՝ ֆունտ սթերլինգը, գրանցել է վերջին յոթ տարվա ընթացքում իր ամենացածր ցուցանիշը։ Մեկ ֆունտ սթերլինգն այժմ 1.4 դոլարից էլ քիչ արժե։










