Արթիկում ջրալցման պատճառով մանկապարտեզից տարհանվել է 70 երեխա և 27 աշխատակից (թարմացված, տեսանյութ)

17:22 • 24.06.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Ղարանղու գետի վարարաման պատճառով խոշոր գլաքարերի կուտակումներ են առաջացել Մովրովի և Բմբուլենց սելավատարերում, ինչի հետևանքով ջրալցվել են Րաֆֆու, Գրիգոր Լուսավորիչ, Մ. Բաղրամյան, Սասունցի Դավիթ, Շինարարների, Հակոբյան փողոցները, Տուֆագործների 7-րդ նրբանցքը, Արթիկ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ը և երկրորդական մի շարք փողոցներ, որտեղ ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի:

Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 27 աշխատակից, որոնց տեղափոխել են անվտանգ տարածք:

Փրկարարները տարահանել են Անկախության փողոցի 17-րդ շենքի 2, 1-ին նրբանցքի 1-ին տան 2, 2-րդ նրբանցքի թիվ 38 տան 1 բնակչի, ինչպես նաև Տուֆագործների փողոցի ջրալցված անասնագոմերից անվտանգ տարածք են տեղափոխվել 1200 հավ, 40 բադ, 30 սագ, 2 խոզ և 2 հորթ:

Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տան արտաքին պատը մասնակի փլուզվել է, որոշ անասնագոմերում սատկել են անասուններ:

Հոսանքամատակարարումը, ջրամանակարարումը և գազամատակարարումը դադարեցվել է:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 
–––––––––––––––––––––
18.47

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Արթիկի թիվ 2 մանկապարտեզից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 23 աշխատակից:


Դեպքի վայրում են Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հինգ մարտական հաշվարկ:

 

 

–––––––––––––––––––––––––––––––

17.22


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 24-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվում են քաղաքի գլխավոր փողոցները. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 33 հոգու (աշխատակիցներ և երեխաներ):

ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

 

 

Արթիկում ջրալցման պատճառով մանկապարտեզից տարհանվել է 70 երեխա և 27 աշխատակից (թարմացված, տեսանյութ)