Է. Նալբանդյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները հաղթահարելու քայլերը

14:43 • 24.06.16

Հունիսի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկեցին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին համահայկական օրակարգի հարցերի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Էնթոնի Բարսամյանը քննարկեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը։

 

 

 

 

Է. Նալբանդյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները հաղթահարելու քայլերը