ԱՄՆ Գերագույն դատարանը չի կարողացել որոշում կայացնել Օբամայի՝ ներգաղթյալների պլանի վերաբերյալ
ԱՄՆ Գերագույն դատարանը հայտարարել է, որ չի կարողացել որոշում կայացնել նախագահ Բարաք Օբամայի պլանի վերաբերյալ, այն է` օրինականացնել չգրանցված միլիոնավոր ներգաղթյալներին, որոնք ապրում են ԱՄՆ-ում, գրում է BBC-ն:
Դատավորների ձայները հավասար են բաժանվել: Դա հնարավոր է դարձել, քանի որ Գերագույն դատարանի կազմում այժմ զույգ թվով դատավորներ են` 8-ը: Դա Գերագույն դատարանի առաջին որոշումն է, երբ դատավորների ձայները հավասարաչափ են բաժանվում:
Դա բավականին տհաճ նորություն է նախագահի համար, ով կարողացել է այդ բարեփոխումն անցկացնել՝ շրջանցելով Կոնգրեսին: Այժմ բարեփոխումը քննարկվելու է ավելի ցածր ատյանի դատարանի կողմից:
Օբաման հայտարարել է, որ այդ որոշումը հարված է եղել միլիոնավոր մարդկանց համար, ովքեր ապրում են ԱՄՆ-ում:
«Նրանք ամերիկացի են բոլոր առումներով, միայն ոչ թղթով»,- ասել է նա և հավելել, որ այդ բարեփոխումը, միևնույն է, կիրականանա վաղ թե ուշ:
Օբամայի խոսքով՝ «Կոնգրեսը չի կարող հավերժ արհամարհել Ամերիկային»:










