Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից ձորակում 49-ամյա տղամարդու արնաշաղախ դի է հայտնաբերվել. shamshyan.com

09:45 • 24.06.16

Երևանում այսօր ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից ձորակում՝ Զանգվի ափի մոտ, տղամարդու դի կա:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ոստիկաններն ու քննիչները նշված ձորում հայտնաբերել են 49-ամյա Արսեն Պողոսյանի արնաշաղախ դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի մասում կան բազմաթիվ հարվածի հետքեր:

Աղբյուրը գրում է, որ ոստիկանները պարզել են սպանության կասկածյալի ինքնությունը. նա 45-ամյա Լևոն Ստեփանյանն է, ով, ըստ տեղեկությունների, նույնպես վնասվածքներ է ստացել:

 

 

 

Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից ձորակում 49-ամյա տղամարդու արնաշաղախ դի է հայտնաբերվել. shamshyan.com