Ուղեկցեք ինձ ձեր աղոթքներով. Հռոմի պապի գրառումը Հայաստան այցից առաջ

10:50 • 24.06.16

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր Հայաստան կատարելիք պատմական այցից առաջ գրառում է արել Twitter սոցկայքի իր միկրոբլոգում` խնդրելով հավատացյալներին աղոթել իր համար:



«Խնդրում եմ, ուղեկցեք ինձ ձեր աղոթքներով Հայաստան կատարելիք պապական այցիս ընթացքում»,-գրել է պոնտիֆիկոսը:


Հիշեցնենք, որ կաթոլիկների հոգևոր առաջնորդը հունիսի 24-ին եռօրյա այցով կժամանի Հայաստան, որտեղ կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, բարձրաստիճան պաշտոնյաների, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, ինչպես նաև կայցելի Ծիծեռնակաբերդ ու պատարագ կմատուցի Գյումրիում: