Ռումինիայում շոգի պատճառով 5 մարդ է մահացել

08:52 • 24.06.16

Ռումինիայի հյուսիս-արևելքում շոգ եղանակի պատճառով առնվազն 5 մարդ է մահացել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը` հղում անելով տեղի իշխանություններին:



Երեք մարդ մահացել է հունիսի 23-ին՝ աշխատանքի ժամանակ, նրանց թվում կա 74-ամյա տղամարդ: Յասսի քաղաքում մահացել է 2 մարդ։

 

Օդերևութաբանները կանխատեսում են, որ օդի բարձր ջերմաստիճանը Ռումինիայի որոշ շրջաններում կպահպանվի մինչև շաբաթ: