Թրամփը «Քլինթոնի 10 լեգենդար ստերը» խորագրով կայք է թողարկել

09:15 • 24.06.16

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը «Քլինթոնի 10 լեգենդար ստերը» խորագրով կայք է թողարկել, գրում է Газета-ն:



Այդպիսով՝ Թրամփը հերթական անգամ փորձել է «կպնել» իր գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնին:


Մտնելով LyingCrookedHillary.com էլեկտրոնային հասցեով՝ կարելի է տեսնել տեսաձայնագրություն, որը հիշեցնում է օգտատերերին իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել լիբիական Բենգազի քաղաքում 2012-ին: Այդ ժամանակ ամերիկյան դեսպանության վրա հարձակման հետևանքով սպանվել էին ԱՄՆ մի քանի քաղաքացիներ, այդ թվում` դեսպանը:

 

Այդ ժամանակ Հիլարի Քլինթոնն ԱՄՆ պետքարտուղար էր: Շատերն այդ ժամանակ հարձակման համար մեղավոր էին համարում հենց Քլինթոնին:

 

Թրամփը «Քլինթոնի 10 լեգենդար ստերը» խորագրով կայք է թողարկել