ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Հս. Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը

08:46 • 24.06.16

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Հս. Կորեայի կողմից հունիսի 21-ին բալիստիկ հրթիռների փորձարկումը և հայտարարել է տարածաշրջանում իրավիճակին հետևելու անհրաժեշտության մասին: РИА Новости-ի փոխանցմամբ` համապատասխան որոշումը կայացվել է հունիսի 23-ին:

 

«Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են Հս. Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը», - ասվում է հայտարարության մեջ:


Նշվում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն եկել է այն համոզմունքի, որ անհրաժեշտ է «շարունակել հետևողականորեն վերահսկել իրավիճակը և հետագա զգալի միջոցներ ձեռնարկել ԱԽ-ի կողմից նախկինում ներկայացված մտադրությունների ուղղությամբ»:



Չորեքշաբթի ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ խորհրդակցություններ է անցկացրել Հս. Կորեայում տեղի ունեցած փորձարկումների շուրջ: Խորհրդակցության նախաձեռնողներն են եղել ԱՄՆ-ն և Ճապոնիան: