ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականներն ավարտել են նստացույցը (լուսանկարներ)

11:25 • 24.06.16

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության մոտ 100 անդամներ ավարտել են Ներկայացուցիչների պալատի դահլիճում նստացույցը, որը տևել է 26 ժամ:

 

Այդ ակցիայով նրանք պահանջել են իրենց հանրապետական գործընկերներից առավել ակտիվ քայլեր ձեռնարկել զենքի մասին օրենքները խստացնելու համար, փոխանցում է Deutsche Welle-ն։


Նստացույցը սկսվել է հունիսի 22-ին, տևել է ամբողջ գիշեր և ավարտվել է մոտ մեկ օր անց` հունիսի 23-ին:


Ակցիայի ավարտից հետո կոնգրեսական Ջոն Լյուիսը հայտարարել է, որ դեմոկրատների գործունեությունն այդ ուղղությամբ կշարունակվի և կավարտվի հաղթանակով:



Հանրապետականները թերահավատորեն են արձագանքել ակցիային` այն գովազդային քայլ անվանելով:

 

 

Конгрессмены
Конгрессмены