Էրդողանը ոչ միայն ներողություն կխնդրեր, այլ ծնկաչոք և սողեսող էլ կգնար Մոսկվա. Արման Նավասարդյան
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը և նշեց, որ 7 ամիս է անցել նրանից, երբ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացել էին:
«Էրդողանի մեղայականը տեղի ունեցավ այն կատակլիզմներից հետո, որը ենթարկվեց Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականությունը»,-ասաց նա: Արման Նավասարդյանը նշեց, որ Թուրքիան բազմաթիվ խնդիրներ ունի՝ թե՛ սիրիական՛ հարցում, թե քրդական հարցում:
«Այդ բոլորը վերջացավ նրանով, որ Էրդողանը խոցեց ռուսական ինքնաթիռը և դրա հետևանքով ընկավ տնտեսական, քաղաքական, բարոյական շիլաշփոթի մեջ, և Էրդողանը ոչ միայն ներողություն կխնդրեր, այլ ծնկաչոք և սողեսող էլ կգնար Մոսկվա՝ շտկելու համար վիճակը»,-ասաց նա:
Ամեն դեպքում դեսպանը ամենամեծ խնդիրը Թուրքիայի համար նա համարեց սիրիական հարցը: Նա նաև նշեց, որ Ռուսաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հավասարակշռել հարաբերությունները:
«Ռուսաստանը նվազագույնը ցանկանում է, որ Թուրքիան կամ իր հետ լինի, կամ չխանգարի սիրիական խնդիրների լուծման հարցում, իսկ մաքսիմում ցանկանում է, որ համախմբվեն»,-ասաց նա:










