Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին սերիալ կնկարահանեն
Թուրքական Pana Film ընկերությունը սերիալ կնկարահանի Անկարայում պետական հեղաշրջման փորձի մասին, այս մասին կինոստուդիայի ներկայացուցիչները հայտնել են Twitter-ում:
Նախագիծը կդառնա «Գայլերի հովիտը» սերիալի շարունակությունը, որը նախկինում բազմիցս միջազգային սկանդալներ է առաջացրել: Ընկերությունը չի հայտնել մանրամասներ և ցուցադրության ամսաթիվը: Հայտնի է միայն, որ սերիալը կկոչվի «Գայլերի հովիտը. հարված»:
Սերիալը պատմում է տարբեր կերպ արտահայտված ահաբեկչության դեմ պայքարի մասին, փոխանցում է Лента-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:










