Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին. GFK-ի տվյալներով՝ առաջին տեղում իշխող կուսակցությունն է
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը:
Ինչպես Ախալքալաքից և Նինոծմինդայից հայտնում է Tert.am-ի լրագրողը, ընտրատեղամասերում լուրջ և զանգվածային խախտումներ չեն արձանագրվել: Այս պահի դրությամբ Ախալքալաքի և Նինոծմինդայի ոստիկանության աշխատակիցները շրջում են քաղաքում, իրավիճակը խաղաղ է:
Ամենաթեժ ընտրությունները, ըստ լրատվամիջոցների հաղորդման, անցկացվել է Զուգդիդիում, Մառնեուլիում և Բաթումիում:
GFK Customs Research LLC-ին իրականացրած սոցիալական հարցումների տվյալներն է հրապարակել, համաձայն որոնց՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջին հորիզոնականում է.
«Վրացական երազանք» - 39,9 %
«Ազգային շարժում» - 32,74 %
«Հայրենասերների ալյանս»- 5,76 %
«Լեյբորիստական կուսակցություն» -4,21 %
«Իրակլի Ալասանիա-ազատ ժողովրդավարներ» - 3,21
«Նինո Բուրջանաձե-դեմոկրատական շարժում» - 2,81%
Այլ ուժեր- 8,12%










