Ասադը Թուրքիային «Իսլամական պետության» ստեղծող է անվանել

09:24 • 14.10.16

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ռուսական «Կոմսոմոլսկայա Պրավդա» պարբերականին տված հարցազրույցում Թուրքիային անվանել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ստեղծող:

 

«Նրանք (թուրքերը-Tert.am) ստեղծել են ԻՊ-ը, ապահովել նրանց թիկունքից աջակցությամբ, և հենց նրանք են թույլ տվել ահաբեկիչներին վաճառել մեր նավթը Թուրքիայի տարածքով՝ Էրդողանի որդու ու նրան մոտ շրջապատի մասնակցությամբ: Նրանք բոլորը կապված են ԻՊ-ի հետ: Ամբողջ աշխարհը գիտի այդ մասին»,-ասել է Սիրիայի ղեկավարը:

 

Բացի այդ, Ասադը մանրամասնել է, թե ինչու ահաբեկիչները չեն հարձակվում Իսրայելի վրա: Նախագահի խոսքով՝ Իսրայելն աջակցում է ցանկացած զինված ահաբեկչի, որը քանդում է Սիրիան:

 

Ավելի վաղ Ասադը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան Սիրիային իր օգնությունն է առաջարկել՝ Իրանի հետ կապերը խզելու դիմաց: