«Համախմբման» պատգամավորները «տեղյակ չեն», որ Սամվել Բաբայանն ու Կառլոս Պետրոսյանը համագործակցում են իրենց հետ

14:10 • 25.10.16

«Համախմբում» կուսակցության անդամ պատգամավորներն այսօր Tert.am-ի հարցին ի պատասխան հայտարարեցին, որ տեղյակ չեն, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Սամվել Բաբայանն ու ՀՀ ազգային անվտանգության նախկին պետ Կառլոս Պետրոսյանը համագործակցում են «Համախմբման» հետ:

«Համախմբում» կուսակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ ինքն այդ մարդկանց չի տեսել ու մամուլում հայտնված տեղեկությունը «բամբասանք» որակեց: Պատգամավոր Էլինար Վարդանյանն ասաց, որ իրեն նման տեղեկություն հայտնի չէ: