«Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն մարզադաշտ դուրս կգան օվկիանոսային աղբից պատրաստված մարզահագուստով (լուսանկար)
Մյունխենի «Բավարիա» և Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբների անդամներն իրենց ազգային առաջնություններում հանդես կգան վերամշակված օվկիանոսային աղբից պատրաստված մարզահագուստներով, ինչի մասին հայտնում է lenta.ru-ն՝ ակումբների պաշտոնական կայքերին հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ նոյեմբերի 5-ին «Հոֆենհայմ»-ի հետ հանդիպման շրջանակում մյունխենցիները մարզադաշտ դուրս կգան Մալդիվյան կղզիների առափնյա հատվածներից հավաքած ու այնուհետ վերամշակում անցած աղբից պատրաստված մարզահագուստով:
Նույնպիսի մարզահագուստով նոյեմբերի 26-ին «Սպորտինգ»-ի դեմ խաղում խաղադաշտ դուրս կգա «Ռեալ»-ը:











