Հայտնի է բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի հուղակավորության ամսաթիվը

22:48 • 03.04.17

Ռուս բանաստեղծ, բեմադրող ռեժիսոր և սցենարիստ Եվգենի Եվտուշենկոյի հուղակավորության արարողությունը Ռուսաստանում կկայանա ապրիլի 12-ին: Այս մասին ТАСС-ին հայտնել է բանաստեղծի ընտանիքի ընկեր Միխայիլ Մորգուլիսը: 

Մորգուլիսի խոսքով` ի սկզբանե հուղակավորության արարողությունը պետք է անցկացվեր ապրիլի 9-ին, սակայն քանի որ այդ օրը կտոնվի Ծաղկազարդը, կայացվել է հուղակավորությունը 3 օրով հետաձգելու որոշում: 

Աղբյուրի հաղորդմամբ` քաղաքացիական հոգեհանգիստը կանցկացվի Մոսկվայում` Գրողների տանը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Եվտուշենկոյի այրի Մարիա Նովիկովան` բանաստեղծի հուղակավորության արարողությունը կանցկացվի մերձմոսկովյան Պերեդելկինոյի գերեզմանոցում: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կյանքի 85-րդ տարում մահացել է ռուս բանաստեղծ և սցենարիստ Եվգենի Եվտուշենկոն: 
Բանաստեղծի ընտանիքի ընկեր Միխայիլ Մորգուլիսի հաղորդմամբ` նրա մահվան պատճառը քաղցկեղն է եղել: