«Apple»-ի ղեկավար Թիմ Քուկը ռուսերենով ցավակցություն է հայտնել ահաբեկչությունից տուժածներին
Աշխարհահռչակ «Apple» ընկերության ղեկավար Թիմ Քուկը թվիթերյան իր էջում ռուսերենով ցավակցություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունից տուժածներին: Այս մասին հայտնում է ռուսական RT գործակալությունը:
«Անկեղծորեն ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր առնչվել են Սանկտ Պետերբուրգի ողբերգությանը»,- գրել է Քուկը:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի էր ունեցել կեսօրին Սանկտ Պետերբուրգի մետրոյի երկու կայարաններում: Ահաբեկչության հետևանքով կա 10 զոհ, մոտ 50 մարդ հոսպիտալացվել է:










