Ավստրալացի ոստիկանը հարցազրույց տալու ժամանակ կարգազանցի է ձերբակալել (տեսանյութ)
Ավստրալիայում ոստիկանության աշխատակիցը ստիպված է եղել կիրառել իր մասնագիտական հմտություններն այն պահին, երբ հարցազրույց է տվել տեղական Prime7 հեռուստաալիքին:
Lenta.ru-ն գրում է, որ հարցազրույցի նկարահանման ժամանակ կադրում հայտնվել է գզգզված մազերով տղամարդ` ձեռքին գարեջրի շիշ: Նա, անպատշաճ արտահայտություններ անելով, շարժվել է տեսախցիկների ուղղությամբ, սակայն ոստիկանը ստիպել է նրան նետել ալկոհոլի շիշը, ինչից հետո ձերբակալել և ոստիկանության բաժանմունք է տարել նրան:
Նշվում է, որ ոստիկանի վերադառնալուն պես հարցազրույցը շարունակվել է: Միջադեպը ցուցադրող հատվածը հրապարակվել է Prime7 հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում և մի քանի ժամում հավաքել ավելի քան 442 հազար դիտում և մոտ 8 հազար հավանություն:










