Սիրիայում քիմիական հարձակման հետևանքով 100 մարդ է զոհվել
Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Իդլիբ նահանգում առնվազն 100 մարդ է զոհվել թունավոր գազով հարձակման հետևանքով, հայտնում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ զոհերի թվում կան երեխաներ:
Մինչդեռ քիմիական հարձակման հետևանքով տուժածների թիվը գերազանցում է 400-ը:
Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող հատվածում: Նշվում է, որ բնակիչները մահացել են թունավոր գազից խեղդվելու պատճառով:
Սիրիայի ընդդիմադիր Ազգային կոալիցիան հարձակման համար մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանն ու ՄԱԿ-ից պահանջել հետաքննել դեպքը:











